ԱԱԾ-ի ու Ոստիկանության մասով իրավիճակը կտրուկ փոխվում է
ՔաղաքականությունNews.am | Մենք չենք կարծում, որ ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն պետք է լինեն նախարարություն: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի քննարկման ժամանակ նշել է նախագիծը ներկայացնող Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նախարարություններ չեն լինում, որ ենթարկվեն կառավարությանը, այլ ենթարկվելու են վարչապետին:
Պետության շենքը կառուցվում է մարմինների վրա, որոնք քաղաքականություն են վարում. ԱԱԾ-ն քաղաքականություն չի վարում, իսկ, օրինակ, ՊՆ-ն վարում է: Սա է սկզբունքային տարրը՝ որոշելու համար՝ այն ծառայություն է, թե նախարարություն: ՊՆ-ն ընդունում է ենթաօրենսդրական ակտեր, իսկ որեւէ ծառայության համար նման բան չենք նախատեսել»,-հայտարարեց Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ խոսքը նաեւ ոստիկանության մասին է. «Նրանք պետք է կատարեն որոշումներ, ոչ թե քաղաքականություն իրականացնեն: Մենք չենք կարծում, որ դրանք պետք է լինեն նախարարություն: Քաղաքականությունն այդ ոլորտներում պետք է վարվի, որոնց համար պետք է պատասխանատու լինի կառավարության որեւէ անդամ: Տվյալ պարագայում նպատակահարմար ենք համարել այդ պատասխանատվությունը վերապահել վարչապետին»,-ընդգծեց Դավիթ Հարությունյանը:
մանրամասն՝ կայքում