Դաշնակցության մատը Սերժ Սարգսյանի ցավոտ տեղին. վտանգավոր 7 օր
ՔաղաքականությունԼրագիր
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մարտի 5-ին խորհրդարանի ճեպազրույցների ժամանակ ասել է, որ կոալիցիոն պայմանավորվածության համաձայն վարչապետ առաջադրելու իրավունքը պատկանում է ՀՀԿ-ին, եւ իրենք կքննարկեն այն թեկնածությունը, որը կառաջադրի ՀՀԿ-ն: Ռուստամյանը հայտարարել է, որ չեն պատրաստվում շեղվել կոալիցիոն այդ պայմանավորվածությունից:
Հետաքրքիր է, արդյոք ՀՅԴ խմբակցության ղեկավարը այդպիսով ակնարկում է, որ ՀՀԿ-ն էլ չպետք է շեղվի պայմանավորվածությունից: Կա՞ այդպիսի ակնարկ կամ մտավախություն ՀՅԴ մոտ:
Համենայն դեպս, վերջին շրջանում Դաշնակցությունը խորհրդարանական կառավարման մոդելի անցման կապակցությամբ արել է մի քանի ուշագրավ հայտարարություն, մասնավորապես կապված այն բանի հետո, որ պետք է մոդելը իրապես ապահովվի, որպեսզի գործեն հակակշիռների մեխանիզմները եւ ստացվի խորհրդարանական մոդելի էֆեկտը:
ՀՅԴ այդ հայտարարությունները բազմիմաստ են հնչում ՀՀԿ այն հայտարարությունների ֆոնին, որոնք գրեթե կասկած չեն թողնում, որ իշխող կուսակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրելու Սերժ Սարգսյանին:
մանրամասն՝ կայքում