Ահա թե ինչու է վարչապետի ընտրությունն ապրիլի 17-ին
ՔաղաքականությունԱրդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչու է կատարվել օրենսդրական փոփոխությունը, ըստ որի` վարչապետի ընտրությունները պետք է անցկացվեն ապրիլի 17-ին և ոչ թե մայիսի 2-ին։
«Եթե կա հնարավորություն` օր առաջ ձևավորելու գործադիր իշխանություն, դա պետք է անել, քանի որ դա բխում է մեր անվտանգությունից», ասաց Դավիթ Հարությունյանը։