Որն է 68-ամյա Լեոնտևի երիտասարդության գաղտնիքը
LifeՎալերի Լեոնտևն արձակուրդն անցկացնում է Մայամիում: ԱՄՆ-ում լեգենդար երգիչը չի ձանձրանում. արևայրուք է ընդունում, լողում օվկիանոսում, շփվում ընկերների հետ:
Այս տարի լրանում է երգչի՝ առաջին անգամ բեմ դուրս գալու 46 տարին: Երկրպագուները, նրան նայելով, չեն դադարում զարմանալ. կարծես տարեցտարի նա ավելի է երիտասարդանում: Իսկ ինքը՝ երգիչը վստահեցնում է, որ վաղուց է գտել իր երիտասարդության կենսադեղը:
«Ամեն երեկո ես լիցքավորվում եմ հանդիսատեսի էներգիայով: Երբ ինձ հարցնում են, թե որն է իմ գաղտնիքը, ես միշտ նույն կերպ եմ պատասխանում. քնեք ցերեկը, իսկ գիշերը երաժշտություն լսեք, բանաստեղծություններ կարդացեք, երգեր ու համարներ հորինեք: Եվ, ամենակարևորը, ամեն երեկո բեմ դուրս եկեք: Այդ դեպքում ծերությունը չի սպառնա ձեզ»:
Հատկանշական է, որ երգիչը, ով այս տարի կդառնա 69 տարեկան, ակտիվորեն շարունակում է համերգներով հանդես գալ: Երեք ամսում նա պլանավորում է 36 մենահամերգ ունենալ: Այդպիսի գրաֆիկին նույնիսկ երիտասարդներին է դժվար դիմանալ, բայց լեգենդար երգիչը վստահ է՝ ինքն անպայման կկարողանա: