Ինչ է կատարվում Կարեն Կարապետյանի հետ
ՔաղաքականությունԼրագիր | Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը երեկ լրագրողներին ասել է, թե ինչու է կատարվել օրենսդրական փոփոխությունը, ըստ որի` վարչապետի ընտրությունները պետք է անցկացվեն ապրիլի 17-ին և ոչ թե մայիսի 2-ին։
«Եթե կա հնարավորություն` օր առաջ ձևավորելու գործադիր իշխանություն, դա պետք է անել, քանի որ դա բխում է մեր անվտանգությունից», ասել է Դավիթ Հարությունյանը։
«Անվտանգությունը» դարձել է Սերժ Սարգսյանի ներկայիս «թրենդն» ու կոդը, ՀՀԿ-ականները նրա վարչապետացումը հիմնավորում են հենց անվտանգության խնդիրներին լավագույնս տիրապետելու թեզով: Մյուս կողմից, Դավիթ Հարությունյանը թերեւս միակ բարձրաստիճան ՀՀԿ-ականն է, ով կասկածի տակ էր դրել Սերժ Սարգսյանի անփոխարինելիությունը, եւ նրա այս բացատրությունը կարող է նաեւ դիտվել որպես հեգնանք նման շտապողականության հանդեպ:
Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը թողնելու է նախագահի պաշտոնը, իսկ ապրիլի 10-ին արդեն հայտնի է լինելու նոր վարչապետի թեկնածուի անունը: Ապրիլի 9-ին հրաժարական է տալու նաեւ կառավարությունը, վարչապետն ու նախարարները դառնալու են ժամանակավոր պաշտոնակատարներ:
շարունակությունը՝ կայքում