Կիսամերկ կրծքի պատճառով Գլյուկոզան խիստ քննադատությունների է արժանացել․ լուսանկար
LifeԻոսիֆ Պրիգոժինը իր միկրոբլոգում լուսանկար է տեղադրել, որտեղ միանգամից մի քանի հայտնի դեմքեր են երևում: Նրանց թվում են Արթուր Պիրոժկովը, հենց ինքը՝ Պրիգոժինը, Նաստյա Կամենսկիխը, Մարիա Վեդենեևան և Նատալյա Չիստյակովա-Իոնովան, նույն ինքը՝ Գլյուկոզան: Իոսիֆը որևէ կերպ չի վերնագրել նկարը, միայն թվարկել է նրանց, ովքեր նկարում կան: Փոխարենը պրոդյուսերի բաժանորդներն են ցույց տվել իրենց դժգոհությունը:
Նրանց վրդովեցրել է Գլյուկոզայի անկեղծ դեկոլտեն: Բացի այդ նրանք նկատել են, որ նրա վրա չափազանց սևեռված նայում է Մարիա Վեդենեևան: Ինչքան վիրավորական մեկնաբանություն ասես որ չի ստացել իր հասցեին Նատալյան: Նրան գրել են, որ իր կուրծքը սիլիկոնից է, որ շորի բացվածքը որոշակի էժանագին ֆիլմից է:
Այսպես թե այնպես, Պրիգոժինի բաժանորդներին հետաքրքիր է եղել քննարկել այս ամենը և նաև այն, թե ինչպես է Վալերիան զայրանալու այս նկարը տեսնելուց հետո: «Հա,հա, հա, ես պատկերացնում եմ թե դա ինչպես է լինելու. Վալերիան վազում է ձեր ետևից՝ ավելը ձեռքին, եթե ոչ ավելի վատ: Խորհուրդ եմ տալիս նրան ծաղիկներ նվիրել, էդ դեպքում գոնե շատ չի ցավի»,- գրել է բաժանորդներից մեկը: