Հարված Հայաստանի պատվիրակությանը. դեսպանի անակնկալը
ՔաղաքականությունԼրագիր | Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը «Ժամանակ» թերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ կոռուպցիան Հայաստանում շարունակում է լինել մտահոգիչ, մի քանի ազդեցիկ մարդ շարունակում են ստեղծել իրենց համար արտոնյալ տնտեսական պայմաններ, անհավասար մրցակցությունը շարունակում է վանել արտաքին, մասնավորապես ամերիկյան ներդրողներին:
Ռիչարդ Միլզն առաջին անգամ չէ, որ տալիս է այդպիսի քաղաքական գնահատական: Ներկայիս նրա գնահատականը կամա թե ակամա ունեցել է «ուղեկցող» նշանակություն: Այն Վաշինգտոն է «ուղեկցել» Հայաստանի խորհրդարանի պատվիրակությանը, որը այցելել է ԱՄՆ մայրաքաղաք, Կոնգրեսում հանդիպումներ ունենալու: Իսկ ԱՄՆ Կոնգրես Հայաստանի խորհրդարանական պատվիրակության այցը մեղմ ասած սովորական երեւույթ չէ:
Այդ պատվիրակությունը գլխավորում է ԱԺ երիտասարդ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, որի արդարադատության նախարարությունից ԱԺ անսպասելի տեղափոխման կապակցությամբ նույն դեսպան Ռիչարդ Միլզն իր ափսոսանքը հայտնել էր անգամ հրապարակային նամակով, հույս հայտնելով նույնքան արդյունավետ աշխատել Հովհաննիսյանի նոր պաշտոնում:
մանրամասն ՝ կայքում