Աշոտ Հակոբյանի նոր ֆոտոշարքն ու դերը «Կայարան»-ում․ լուսանկարներ
LifeԱշոտ Հակոբյանը նոր ֆոտոշարք ունի: Դերասան-բեմադրիչն առաջինը BRAVO.am-ին է տրամադրել կնոջ հետ արված գեղեցիկ լուսանկարները, իսկ զրույցի ընթացքում պատմել է «Կայարան» սերիալում նոր դերի, Պարոնյանի անվան թատրոնում ունեցած պրեմիերաների եւ այլնի մասին:
««Կարմիր բլուր», այժմ էլ «Կայարան» սերիալներում նկարահանվելու առաջարկները ռեժիսոր Ելենա Արշակյանի կողմից են եղել: Նրա հետ նախկինում էլ համագործակցելու շատ առիթներ եմ ունեցել: «Կարմիր բլուր»-ում դերս փոքր, բայց բավական պատասխանատու էր. մարմնավորել եմ վաստակաշատ դերասան Արտաշես Ալեքսանյանի կերպարի երիտասարդ տարիները: Չեմ ուզում մեծամիտ հնչի, բայց կարողացել եմ հնարավորինս ճիշտ խաղալ դերը, եւ մինչ օրս դրական կարծիքներ եմ լսում: Նույնիսկ փողոցում ինձ կանգնեցնում են ու գովեստի խոսքեր ասում, ինչը դերասանի համար լավագույն գնահատանքն է»,-պատմել է նա:
մանրամասն՝ կայքում