Պուտինի անկումը հինգ օր անց. նոր ողբերգություն եւ զոհեր
ԱշխարհԼրագիր
Սիրիայում ռուսական Հմեյմիմ ռազմական օդանավակայանում վայրէջքի գնալիս կործանվել է ռուսական Ան-26 տրանսպորտային օդանավը: Աղետի զոհ է դարձել 32 մարդ: Այլ մանրամասներ դեռ չկան, թե ինչի հետեւանք է աղետը՝ տեխնիկական խնդրի, օդաչուի սխալի, թե՞ օդանավին հասցված հարվածի:
Բոլոր դեպքերում, ինչպիսին էլ լինի ողբերգության պատճառը, այն ուղղակի թե անուղղակի հարված է Ռուսաստանի նախագահ Պուտինին՝ նրա այսպես ասած «հաղթական» կամ «մեծապետական» ուղերձի ֆոնին, որ մարտի 1-ին Պուտինը հղել էր ՌԴ Դաշնային Խորհրդին, իսկ փաստացի՝ աշխարհին: Այդ ուղերձի ամենամեծ ուշադրություն գրավող հատվածը եղել էր Ռուսաստանի «ֆանտաստիկ նոր սպառազինությունների» անիմացիոն ցուցադրությունը, որի ներքո Պուտինը հայտարարել էր, թե այդ սպառազինության դեմ չկա հակազդող զենք:
Հինգ օր անց Սիրիայում տեղի է ունենում ռուսական օդանավի անկումը, որը դե ֆակտո Պուտինի անկումն է: Դրանից առաջ Սիրիայում տեղի ունեցավ մեկ այլ միջադեպ, ռուսական վարձկան զինվորականների հետ կապված, որոնք ամերիկյան հարվածի տակ էին ընկել նավթային գործարանի գրոհի ժամանակ: Ըստ տարբեր տեղեկությունների, ռուսական զորամիավորումը կորցրել էր մի քանի հարյուր զինվոր: Պաշտոնական Մոսկվան տեւական ժամանակ խուսափում էր ընդունել, որ զոհվել են մեծ թվով ՌԴ քաղաքացիներ: Հետո ընդունեց, իհարկե նշելով զգալիորեն փոքր թիվ:
մանրամասն՝ կայքում