Հոնկոնգում սպասուհին տեսագրել է, թե ինչպես է տանտիրուհին ծեծում իրեն․ տեսանյութ
Աշխարհ35-ամյա սպասուհին Հոնկոնգից, ում պարբերաբար ծեծել է 79-ամյա տիրուհին, համացանցում հրապարակել է հերթական բռնության տեսագրությունը: Երբ տեսանյութը վիրուսային է դարձել, տարեց կնոջը ձերբակալել են, հայտնում է Mirror-ը:
Վոնտայսինում ապրող հոնկոնգցի ընտանիքը 35-ամյա կնոջը վարձել է 2017 թ.: Այդ ընթացքում 79-ամյա տիրուհի Պանգն արդեն երկու անգամ ծեծել էր սպասուհուն, ով տեղի օրենքներով՝ պարտավոր է նրա հետ ապրել: Երրորդ ծեծի տեսագրությունը կինը որոշել է համացանցում հրապարակել:
Տեսանյութը դիտվել է 1,3 մլն անգամ: Կադրերում լսվում է, որ տիրուհին ասում է՝ սպասուհին է մեղավոր տեղի ունեցողի համար, նախզգուշացնում է, որ նույնիսկ կարող է սպանել նրան: Հիմա տարեց կնոջը սպառնալիքների և բռնության մեղադրանքներ են առաջադրվել: Ինչ պատիժ կարող է սպառնալ նրան՝ չի հաղորդվում: