Պուտինը նշել է՝ որ դեպքում Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման որոշումը կարող է ընդունվել միայն որպես պատասխան հարված, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Այս թեման շատ կարեւոր է եւ զգայուն։ Ցանկանում եմ, որ մեզ մոտ եւ արտասահմանում իմանան՝ միջուկային զենքի կիրատման տեսական պլանը, հուսամ դրա անհրաժեշտությունը երբեք չի առաջանա, պատասխան հարվածն է»,–ասել է Պուտինը «Աշխարհակարգ» ֆիլմի հարցազրույցում։
«Միջուկային զենք կիրառելու որոշումը կարող է ընդունվել միայն այն դեպքում, եթե մեր հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգերն արձանագրեն ոչ միայն հրթիռների գործարկումը, այլ նաեւ ճշգրիտ կանխատեսումներ անեն հրթիռի հետագծի եւ Ռուսաստանի տարածքում դրա գլխամասի հայտնվելու շուրջ»,–հավելել է նա։
«Այո՛, դա համաշխպարհային աղետ կլինի, բայց ես՝ որպես ՌԴ քաղաքացի եւ նախագահ ցանկանում եմ հարցնել՝ մեզ պե՞տք է այն աշխարհը, որում չի լինելու Ռուսաստանը»,–հայտարարել է Պուտինը։