Տղամարդը սիրած աղջկանից մերժում ստանալուց հետո պայթեցրել է նրան
LifeԴոնեցկում տղամարդը, հարաբերությունների վերաբերյալ աղջկանից ստանալով մերժում, նռնակ է պայթեցրել ավտոմեքենայի սրահում, հայտնել են Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ՆԳՆ-ից, փոխանցում է РИА Новости-ն:
Գերատեսչության տվյալով՝ հարթական հանդիպման ժամանակ նա իր հետ մի քանի նռնակ էր վերցրել. Մերժում ստանալուց հետ տղամարդը դրանցից մեկը գործի է դրել: Աղջիկը տեղում մահացել է: Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց: