Սկանդալային «Լենինգրադ» խումբը տեսահոլովակ ունի
LifeYouTube ալիքով այսօր «Լենինգրադ» խումբը հրապարակել է Не Париж երգի տեսահոլովակը, որը պատմում է ամուսինների մասին, ում դերերը կատարել են Յուլիա Ալեքսանդրովան ու Սերգեյ Բուրունովը։
Ըստ սյուժեի՝ կինը հասցնում է զբաղվել տան գործերով ու փրկել աշխարհը, իսկ ամուսինը հեռուստացույց է դիտում ու գնում գարեջուր բերելու։ Տեսահոլովակի վերջում, երբ հերոսուհին կանգնեցնում է Երկիր թռչող երկնաքարը, Բուրունովի պերսոնաժը նրան ասում է «Իսկ ես ամաններն եմ լվացել», ինչին նա պատասխանում է ՝ «Դու իմ հերոսն ես»։