«Արսենալի» հանդերձարանում լարված իրավիճակ է. թիրախում են Օզիլն ու Մխիթարյանը
ՍպորտԱնգլիայի առաջնության 29-րդ տուրում «Բրայթոնին» պարտվելուց հետո Լոնդոնի «Արսենալի» հանդերձարանում լարված վիճակ է եղել: Ֆուտբոլիստները սկսել են միմյանց մեղադրել թիմի վերջին անհաջողությունների մեջ:
Գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը փորձել է հանգստացնել բոլորին: Հիմնական թիրախում են եղել գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը և հայ Հենրիխ Մխիթարյանը:
Նրանց մեղադրել են վատ մարզավիճակում գտնվելու և խաղերի ժամանակ «կորելու» մեջ: «Զինագործների» որոշ ֆուտբոլիստներ պնդել են, որ Մխիթարյանը դադարել է կատարել իր անցումները:
Բացի այդ, գերմանացի պաշտպան Շկոդրան Մուստաֆիին քննադատել են այն բանի մեջ, որ գոլ բաց թողնելու ժամանակ նա միշտ մեղադրում է թիմակիցներին:
Կրած չորրորդ պարտությունից հետո ֆրանսիացի մասնագետին չի հաջողվում հանդարտեցնել կրքերը, քանի որ ֆուտբոլիստները «պատերազմում» են միմյանց դեմ: