«Կարեն Կարապետյանի նշանակումը պարտադրվել է Սերժ Սարգսյանին»
ԱմենաընթերցվածՎերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած բավական դինամիկ ներքին զարգացումները՝ փոփոխությունները կառավարությունում, վերադասավորումները երկրի կառավարման համակարգում, զգալիորեն ազդեցին երկրի ներքին իրավիճակի, քաղաքական օրակարգի փոփոխության և ինչ-որ չափով նաև հանրային տրամադրությունների վրա:

Ի՞նչ պատճառներ ունեին վարչապետի փոփոխությունը և մի շարք նախարարություններում նոր ղեկավարների նշանակումը, արտաքին ի՞նչ հետքեր կան, և սա որքանո՞վ կազդի մեր երկրի տնտեսական, ներքին ու արտաքին քաղաքականության վրա: Թեմայի շուրջ 1in.am-ի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: