Բժիշկը սպառնացել է կլորիկ գումար չվճարելու համար կտրել հիվանդի...
LifeՄոսկվայում բժիշկը պնդել է, որ չարորակ ուռուցքով հիվանդ կինը տեղափոխվի վճարովի կլինիկա, որտեղ «պատահականորեն» նա աշխատում է կես դրույքով:
Ուռուցքաբանը սպառնացել անդամահատել հիվանդին, եթե բուժման համար նա չվճարի100 հազար ռուբլի:
Անատոլիան տառապում էր ոսկրայի հյուսվածքների չարորակ ուռուցքից: Բժիշկը, սակայն, բացատրել է, որ հաջող բուժման համար նա պետք է տեղափոխվի վճարովի կլինիկա, որտեղ ինքն աշխատում է համատեղության կարգով:Բժիշկը տեղեկացրել է, որ բուժումն արժե 100 000 ռուբլի, հակառակ դեպքում ոտքը փրկել հնարավոր չէ և ինքն անձամբ կանդամահատի նրան:
Կինը համաձայնել է, այնուհետև գնացել ոստիկանություն: Հաջորդ «ընդունելությանը» Անատոլիան արդեն ներկայացել է ոստիկանության հետ, ինչին հետևել է բժշկի ձերբակալությունը:Վերջինս դատապարտվել է երկու տարվա ազատազրկման:
Նյութի աղբյուրը՝ այստեղ