«Քծնանքն իմ ապրածը չէ». Վարդան Ղուկասյան
Քաղաքականություն«Եթե-ներով խոսելը սիրուն չէ. երբ ՀՀԿ-ն, որպես մեծամասնություն, վարչապետի թեկնածու կառաջադրի, խմբակցությունում կքննարկենք, կխոսենք»։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանին անփոխարինելի են համարում, «Ծառուկյան» խմբակցությունից էլ կան պատգամավորներ, որ անգամ Սերժ Սարգսյանի անցած ճանապարհից խոսելը կոռեկտ չեն համարում, ավելին՝ ներկայացնում են տեսակետ, թե հիանալի ղեկավար է, Վարդան Ղուկասյանն ասաց, որ չի կարծում և չի ընդունում, թե անփոխարինելի մարդիկ կան։