«Ես աստված եմ» գոռալով՝ աղջիկը փորձել է դուրս թռչել ինքնաթիռից
ԱշխարհՈւղևորները խոստովանում են, որ հարևան նստարանի ուղևորի տարօրինակ վարքը նկատած են եղել դեռ նախքան թռիչքը։ Երբ Սան–Ֆրանցիսկո–Բոյսա չվերթի ավարտին 15 րոպե էր մնում և բոլորին հրամայվել էր գրավել իրենց տեղերը և կապել ամրագոտիները, մի սարսափելի բան է սկսվել, գրում է CBS-ը։
«Ես աստված եմ» գոռալով՝ կինը գցվել է դեպի ինքնաթիռի վթարային դուռը և փորձել է այն բացել։ Զգոն ուղևորները կանգնեցրել են դժբախտին և գցել են նստատեղի վրա։ Կինը չի դադարել դեպի դուռը գցվելու փորձերը՝ տարօրինակ արտահայտություններ գոռալով. «Ես տեղեկություն չունեմ» և «Մենք վայրէջք ենք կատարել Բոյսայում 15 րոպե առաջ»։
Երկու տղամարդ խելագարին պառկեցրել են միջանցքում, ևս մեկը փորձել է կապել նրա ոտքերը։ Օդանավակայան հասնելուն պես նրան դիմավորել են բժիշկներն ու ոստիկանները։ Այժմ նա հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում է։