Հերթական զավեշտը հայկական ֆուտբոլում․ «սուձյային» համոզեցին չեղարկել որոշումը
ՍպորտԿրկին զավեշտալի դրվագ է արձանագրվել հայկական ֆուտբոլում: Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Շիրակ»-«Գանձասար-Կապան» խաղի 32-րդ րոպեին գլխավոր մրցավար Սուրեն Բալիյանը 11 մետրանոց հարված նշանակեց «Գանձասար-Կապանի» դարպասին:
Ու մինչ «Շիրակի» ֆուտբոլիստները պատրաստվում էին իրացնել այն Բալիյանը փոխեց որոշումը նշանակելով անկյունային: «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստները մի քանի րոպեում համոզեցին Բալիյանին չեղարկել նշանակված 11 մետրանոցը:
Գյումրեցի երկրպագուները ապշած էին «սուձյայի» նման որոշումից: Ժամանակակից ֆուտբոլում մրցավարները սովորաբար փոխում են որոշումը դրվագի տեսակրկնությունը դիտելուց հետո: Այս համակարգը սակայն Հայաստանում գոյություն չունի: