Արդեն ամուսին ունեող Էմիլի Ռատայկովսկու մերկ լուսանկարները քննադատությունների են արժանացել․ լուսանկարներ
LifeԷմիլի Ռատաժկովսկիի ամուսնությունը, ի ուրախություն իր երկրպագուների, առանձնապես չի ազդել նրա կյանքի վրա։ Ամեն դեպքում, 26-ամյա մոդելը չի դադարում անկեղծ նկարներ անել։ Երեկ աստղը ուրախացրել է իր բաժանորդներին նոր, համարձակ կադրով, որտեղ ինքը գոտկատեղից վերև մերկ՝ լողում է լողավազանում (կամ, միգուցե՝ լրիվ մերկ)։
Ռատաժկովսկիի նկարին երկրպագուները շատ բուռն են արձագանքել։ Ոմանց այն շատ է դուր եկել և նրան բազմաթիվ հաճոյախոսություններ են արել։ Մյուսները սակայն, գրել են, որ ամուսնացած կինը չպետք է նման նկարներ տեղադրի։
Մեկ այլ կադրում նա ավելի զուսպ է։ Նա կանգնած է գեղատեսիլ վայրում, լողազգեստով։ Էմիլիի ամուսինը իհարկե չի երևում։ Հնարավոր է, որ հենց նա է նկարների հեղինակը։
Իսկ վերջերս մոդելը էլ ավելի բաց կադր էր հրապարակել, որտեղ ծածկում է մերկ կուրծքը ձեռքերով։