Ընդդիմությունը կօգնի Սերժ Սարգսյանին՝ դառնալ վարչապետ
ՔաղաքականությունԼրագիր | Հայաստանում թափ է հավաքում Սերժ Սարգսյանի հնարավոր կամ հավանական վարչապետության դեմ հրապարակային պայքարի «դիսկուրսը»: Ավելի հաճախ եւ ուժգին են հնչում տեսակետներ, թե պետք է շտապել, ժամանակ չկա, պետք է տարբեր տարիների տարաձայնությունները, նեղացածությունները եւ այլ վատ հիշողությունները դնել մի կողմ եւ սկսել պայքար:
ԵԼՔ դաշինքն արդեն կոնկրետ քննարկում է՝ գնալ հրապարակ, թե ոչ: Հայտարարել են, թե հավանաբար մեկ շաբաթվա ընթացքում կասեն որոշումը:
Դաշինքի առաջնորդներից մեկը՝ Էդմոն Մարուքյանը, Միացյալ Նահանգներում է՝ Հայաստանի խորհրդարանի պատվիրակության կազմում, իսկ մյուսը՝ Նիկոլ Փաշինյանը, արդեն գնացել է Ազատության հրապարակ ու հայտարարել, որ եթե դաշինքը չունեցավ միասնական դիրքորոշում, ապա ուժերից ամեն մեկը կկայացնի իր որոշումը:
մանրամասն՝ կայքում