ԱՄՆ-ի հետախուզությունը Ղարաբաղում իրավիճակի լուրջ սրում է կանխատեսում
Բաց մի թողեքԱմերիկյան հետախուզական հանրության զեկույցում տեղ են գտել կանխատեսումներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահական ընտրություններում հաղթանակի, Ուկրաինայում ներքին անկայունության եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ լուրջ էսկալացիայի մասին: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Ձայնը:
Մասնավորապես, համաշխարհային մարտահրավերներին նվիրված զեկույցում նշվում է, որ «լարվածությունը վիճելի Լեռնային Ղարաբաղի շուրջ կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, ինչը կարող է ստիպել Ռուսաստանին աջակցել իր տարածաշրջանային դաշնակցին», այսինքն՝ Հայաստանին:
«Երկու կողմերի մոտ փոխզիջման գնալու ցանկության բացակայությունը, ներքին ճնշումների ավելացումը, ադրբեջանական զինուժի շարունակվող արդիականացումը եւ ՀՀ կողմից ռուսական սպառազինության ձեռք բերումը հանդիսանում են այն գործոնները, որոնք պահպանում են 2018 թվականին լայնամասշտաբ թշնամական գործողությունների ռիսկը»,- մասնավորապես, ասված է փաստաթղթում: