Մխիթարյանն արձագանքել է «Արսենալում» ստեղծված լարված իրավիճակին
ՍպորտThe Sun պարբերականը երեկ տեղեկություն էր տարածել, որ 4 անընդմեջ պարտություններից հետո լարված իրավիճակ է ստեղծվել Լոնդոնի «Արսենալում»: Նշվում էր, որ ֆուտբոլիստները անհաջողությունների համար սկսել են միմյանց մեղադրել: Մասնավորապես, «Արսենալի» խաղացողները Հենրիխ Մխիթարյանին մեղադրում են պաշտպաններին չօգնելու և ընդհանրապես չպաշտպանվելու մեջ:
Քննադատության թիրախում են հայտնվել նաև Օզիլն ու Մուստաֆին, որոնք շատերի կարծիքով նվիրված չեն գործում: Մեկ այլ ֆուտբոլիստ Բելերինն էլ ոչ ադեկվատ պահվածքով է աչքի ընկել երբ տեղ չի գտել «Բրայթոնի» հետ հանդիպման մեկնարկային կազմում:
Այս հրապարակմանն անմիջապես արձագանքել է Հենրիխ Մխիթարյանը հայտարարելով, որ թիմում ամեն ինչ կարգին է: «Ինձ մոտ այնպիսի զգացում է, կարծես տարիներ շարունակ եմ խաղում այստեղ, մինչ դեռ «Արսենալ» եմ տեղափոխվել մի քանի շաբաթ առաջ: Նոր կոլոկտիվի հետ արագ մտերմացա: «Արսենալում» իսկապես հրաշալի մթնոլորտ է: Ես ունեմ հրաշալի ակումբակիցներ, որոնք օգնում են ինձ և մենք միասնական ենք»,- նշել է հայ ֆուտբոլիստը