«Որոշել եմ սխալս ուղղել»․ Լիլիթ Գալստյան / լուսանկարներ
LifeԼիլիթ Գալստյանը նոր ֆոտոշարք ունի, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին: Թենիսի կորտում իրականացված լուսանկարներում նա հանդես է եկել մարզուհու կերպարով: Մեզ հետ զրույցում դերասանուհին պատմել է, թե ում միտքն է եղել թեմատիկ նոր ֆոտոշարքը, ինչպես են անցել նկարահանումները, եւ արդյոք ինքը թենիս խաղալ գիտի:
Նրանք, ովքեր հետեւում են Լիլիթին սոցցանցերում, տեսած կլինեն, որ վերջին տարիներին նա ակտիվորեն մարզվում է ու տարբեր սպորտաձեւերի հաճախում: Հենց այս առիթով էլ որոշել է նոր ֆոտոշարքն իր սիրելի թեմային՝ սպորտին նվիրել. «Գաղափարն իմն է, լուսանկարչին էլ խնդրեցի իրականացնել այն, ինչ մտածել եմ: Սպորտն իմ կյանքում շատ մեծ դեր ունի: Այս պահին էլ հաճախում եմ Կրավ մագայի, որը մեր օրերի ամենաարդյունավետ ինքնապաշտպանության եւ ձեռնամարտի համակարգերից է: Հենց այս առիթով էլ ուզում էի որեւէ առանձնահատուկ ֆոտոշարք ունենալ»:
մանրամասն՝ կայքում