Տեղի ունեցավ Աստորիի թաղումը․ տեսանյութ
ՍպորտԻտալիայի Ֆլորենցիա քաղաքում կայացել է «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորիի հուղարկավորությունը (ֆոտոշարք)։ Ներկա են եղել մի շարք նախկին ու գործող ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Իտալիայի չեմպիոն Թուրինի Յուվենտուսի» խաղացողները, որոնց «Ֆիորենտինայի» երկրպագուները դիմավորել են ծափահարություններով։
Հիշեցնենք, որ իտալացի պաշտպանին մարտի 4-ին Ուդինե քաղաքում մահացած էին հայտնաբերել հյուրանոցային համարում։ «Ֆիորենտինան» Ուդինե էր մեկնել «Ուդինեզեի» դեմ արտագնա խաղի համար։ 31-ամյա Աստորին քնած ժամանակ մահացել էր սրտի կանգի հետեւանքով։
Կարիերայի ընթացքում Աստորին հանդես է եկել նաեւ իտալական «Կալյարիում» եւ «Ռոմայում», իսկ Իտալիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 14 հանդիպում եւ խփել մեկ գոլ։
Դեպքի պատճառով հետաձգվել էին Իտալիայի առաջնությունում մարտի 4-ին նախատեսված բոլոր խաղերը։
La squadra lascia il Centro @FIGC tra gli applausi #DA13