Հայերեն


Կապիկի տարում տրոյական էշեր․ «ՉԻ»

Հասարակություն

Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Վանաձորում, կարելի է անվանել «կատակերգություն երկու գործողությամբ»։ Բանն այն է, որ այդ քաղաքի ավագանու 33 անդամները պիտի քաղաքապետ ընտրեին, եւ ընդդիմադիր երեք ուժեր նախապես համաձայնագիր էին ստորագրել, որ իրենց 18 ավագանիները պիտի քվեարկեն ընդդիմության թեկնածուի օգտին։


Եվ ահա սկսվեց կատակերգության առաջին գործողությունը։ Ընդդիմադիրներից մեկը բաց քվեարկություն արեց, ու ՀՀԿ ներկայացուցիչները սկսեցին աղմկել, թե դա օրենքի եւ մարդու իրավունքների ոտնահարում է։ Իրականում այդպես էլ կար, բայց ամեն դեպքում` ծիծաղելի էր տեսնելը, թե ինչպես է ՀՀԿ-ն պայքարում հանուն օրենքի եւ մարդու իրավունքների։ Համենայն դեպս` ներկաները կարգին ղժժում էին (ինչպես ցանկացած կատակերգության ժամանակ)։ Բայց երկրորդ գործողությունն ավելի ծիծաղելի ստացվեց։ Քվեաթերթիկները հաշվեցին, եւ պարզվեց, որ ՀՀԿ թեկնածուն այնուամենայնիվ 19 ձայն է ստացել, իսկ «18 ձայն ունեցող» ընդդիմությունը` ընդամենը 14։ Ու միանգամից պարզ դարձավ առաջին գործողության իմաստը։ Փաստորեն իշխանությունները ոչ թե մարդու իրավունքների համար էին պայքարում, այլ պարզապես նախօրոք կոնկրետ չորս հոգու իրավունքները «թեթեւի մեջ» ոտնահարել էին ու ցանկանում էին նրանց անունները գաղտնի պահել։

Այսպիսով` ի՞նչ ցույց տվեց վանաձորյան կատակերգությունը։ Առաջին հերթին` մեղմ ասած, խաչ քաշեց կառավարման խորհրդարանական համակարգի վրա։ Իշխանությունները փորձարկեցին «քիչ ձայներով բացարձակ իշխանություն ստանալու» հերթական մոդելը, եւ ակնհայտ է, որ հենց դա էլ կիրառվելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Կոպիտ ասած` եթե մինչեւ հիմա ընդդիմադիր քաղաքական ուժերը կարծում էին (կամ հույս ունեին), որ խորհրդարանում, ասենք, 50-55 տոկոս ձայն ունենալով` կարող են նախագահ ու վարչապետ ընտրել, հիմա պարզ դարձավ, որ իշխանափոխության համար դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Եվ կարող է այնպես ստացվել, որ ընդդիմադիր 4-5 ուժեր հաջորդ խորհրդարանում, ասենք, մի 60 տոկոս ձայն ունենան, համագործակցության հուշագիր ստորագրեն, բոցաշունչ ելույթներ ունենան տեսախցիկների առջեւ եւ այլն, բայց հետո փակ-գաղտնի քվեարկությունից հետո պարզվի, որ այնուամենայնիվ ՀՀԿ-ն է հաղթել։ Չէ՞ որ ընդդիմադիր պատգամավորներն էլ են շարքային մահկանացուներ` ուզում են օրը երեք անգամ սնվել, հեչ չէին ցանկանա, որ հարկայինն օրումեջ այցելի իրենց կամ մերձավորների հիմնարկները, նրանց գրպաններում ժամանակ առ ժամանակ մարիխուանա հայտնաբերվի, կամ փողոցով անցնելիս` պատահաբար գլխներին «քյարփինջ» ընկնի եւ այլն։ Իսկ իշխանությունները հաստատ այնքան բարի ու սրտացավ կգտնվեն, որ անպայման կզգուշացնեն նման հեռանկարներից (հասկանալի է` բացառապես մարդասիրական նկատառումներով)։ Մանավանդ` եթե խոսքն այնպիսի ընդդիմադիր ուժերի մասին լինի, որոնց անդամները կամ կարգին բիզնեսներ ունեն, կամ` կարգին բիզնեսների տեր դառնալու ձգտում։ Նման մարդկանց հետ բացատրական աշխատանքն անհամեմատ ավելի հեշտ կլինի։ Իսկ գաղտնիությունը երաշխավորված կլինի օրենքով, այսինքն` «բացատրվածներն» անգամ կարմրելու առիթ չեն ունենա։

Այս ամենն էլ իր հերթին նշանակում է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը պիտի շատ խնամքով կազմեն իրենց ցուցակները եւ հատ-հատ նայեն` արդյո՞ք իշխանություններն իրենց այս կամ այն թեկնածուի վրա ճնշումներ գործադրելու եւ հաջողության հասնելու շանսեր ունեն, թե ոչ։ Շատ ավելի ուշադիր պիտի լինեն նաեւ ընտրողները, ու եթե տեսնեն, որ որեւէ ընդդիմադիր կուսակցության (անկախ նրանից, թե ինչ բոցաշունչ ելույթներ են ունենում) ցուցակում խոցելի անձինք կան (կասկածելի բիզնեսների սեփականատերեր, կասկածելի անցյալ ունեցողներ, կասկածելի շրջանակների հետ սերտ կապեր եւ այլն), ավելի լավ է` ձայն չտան այդ կուսակցությանը։ Որովհետեւ իրենց տված ձայներից «քյար չկա»` փակ-գաղտնի քվեարկությամբ նրանք իրենց ձայնը ծառայեցնելու են իշխանությունների շահերին։

Իսկ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի համար սա իսկապես գտնված լուծում է։ Ի՞նչ կարիք կա հսկայական միջոցներ ծախսել, ռեսուրսներ վատնել ու տարբեր լծակներ կիրառել` կաշառելու կամ ահաբեկելու համար տասնյակ հազարավոր ընտրողներին, եթե կարելի է շատ ավելի աննկատ ու քիչ ռեսուրսներով նույնն անել մի քանի պատգամավորների նկատմամբ։ Մանավանդ որ ժողովրդավարության տեսանկյունից դա «մեկ քայլ առաջ» կլինի։

«Չորրորդ իշխանություն»

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված