Արկադի Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է. նա ուշագնաց է եղել
ՔաղաքականությունՀԺ | «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող քաղաքագետ Արկադի Վարդանյանի ինքնազգացողությունը օրեր առաջ վատացել է, նա խցում ուշագնաց է եղել: Չնայած առողջական վիճակի վատթարացմանը, նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ չեն տեղափոխում:
Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց Վարդանյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, ում այդ մասին իր վստահորդը եւս հայտնել էր: 4 տարի առաջ Արկադի Վարդանյանը անազատության մեջ է հայտնվել ընկերոջ հորը թունավորելու փորձի համար: 2013 թվականին քաղաքագիտության դոկտոր, հրապարակախոս Արկադի Վարդանյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:
«Արկադի Վարդանյանը բազմաթիվ առողջական խնդիրներ ունի, տառապում է մի շարք ծանր հիվանդություններով, չնայած դրան իրեն չեն տեղափոխել հիվանդանոց: Առողջական խնդիները սրացել են նաեւ խցային պայմաններից»,- ասաց պաշտպանը:
մանրամասն՝ կայքում