Շուշան Պետրոսյան.Հիմար տղամարդկանց հետ շփվելը դժվար է
LifeԸնկերների ընտրության հարցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը կարևորում է ոչ թե սեռը, այլ ինտելեկտը։
Դեռ դպրոցական նստարանից Շուշան Պետրոսյանի լավագույն ընկերների մեծ մասը տղաներ են եղել։
«Բնականաբար, ծնողներս շատ խիստ էին ու բոլորին պիտի ճանաչեին, դրա համար միշտ հավաքվում էինք մեր տանը։ Մաման միշտ ներկա էր։ Հայկական ավանդական դաստիարակությունը միշտ կար, բայց ընկերություն միշտ տղաների հետ եմ արել։ Չգիտեմ` ինչու է այդպես ստացվել»,- ասում է Շուշան Պետրոսյանը։
ԱԺ-ում ևս տղամարդ պատգամավորների գերակշռող ներկայությունից կին պատգամավորը չի նեղվում։ Խոստովանում է, որ շատ ավելի դժվարը հիմար տղամարդկանց հետ շփվելն է։
Նյութի աղբյուրը՝ այստեղ