Նախագահի անվտանգության աշխատակիցը ինքնասպանություն է գործել հենց նրա տան մոտ
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի սեփականությունը հսկող ավագ սերժանտ Սերգեյ Գալասյուկն աշխատանքի վայրում ինքնասպան է եղել, գրում են ուկրաինական լրատվամիջոցները:
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 23-ին: Ավելի վաղ Գալասուկը արդեն փորձել է ինքնասպանություն գործել: Միևնույն ժամանակ, ոստիկանը շարունակել է կատարել իր պարտականությունները: Իրավապահ մարմինները հաստատել են Գալասյուկի մահը: Ավագ սերժանտի մահից հետո քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով («կանխամտածված սպանություն»): Կատարվում է քննություն:
Նյութի աղբյուրը՝ այստեղ