Պարզվել է սեռական կյանքը բարելավելու պարզ միջոցը
LifeՖլորիդայի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Լորի Մինցը ներկայացրել է պարզ կապը սեռական կյանքի ու քնի տևողության միջ։
Մինցը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ յուրաքանչյուր երրորդ ամերիկացին առողջ քուն չունի։ Միևնույն ժամանակ տամարդկանց 31 տոկոսը, իսկ կանանց 45 տոկոսը բավարարված չէ իր սեռական կյանքից։
Հոգեբանը վստահ է, որ այս ցուցանիշները կապված են միմյանց հետ։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ մարդիկ քնում ու սեքսով են զբաղվում նույն տեղում՝ ննջասենյակում,այլ նաև այն պատճառով, որ քնի ու սեռական կյանքի խանգարումներն ունեն մեկ պատճառ՝ սթրես։
Մունցի կարծիքով, մարդկանց մոտ առկա է «փակ շրջափուլ»՝ լավ սեռական կյանքը նպաստում է լավ քնի, և հակառակը՝ վատ սեռական կյանքը հանգեցնում է քնի խանգարման, որն էլ իր հերթին նվազեցնում է սեռական ակտիվությունը:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանանց մոտ 1 ժամ ավել քունը հանգեցնում է նրան,որ 14 տոկոսի մոտ հաջորդ օրը լինում է լավ սեքս։