5 սովորություն, որ տգեղացնում են աղջկան
LifeԿնոջ գրավչությունը միայն նրա արտաքին տեսքը չէ, այլև նրա շարժուձևը, խոսքը և շատ այլ մանրուքներ: Կան նաև կանացի սովորություններ, որոնք կարող են գրավել կամ, հակառակը, վանել դիմացինին: Դրանցից են.
«Դաստիարակելու» սովորությունը: Չնայած շրջապատի մասին հոգ տանելը յուրաքանչյուր կնոջ բնատուր սովորությունն է, սակայն չի կարելի այն չարաշահել: Բոլորի մասին չափից շատ հոգ տանելն ու նրանց ամեն ինչ «սովորեցնելը» վանում է մարդկանց:
Շատախոսությունը: Ոչ մեկին հաճելի չէ գտնվել մի կնոջ կողքին, որը չափից շատ է խոսում: Շատերը գերադասում են չշփվել «շատախոս» կանանց հետ:
Չափից շատ «մաքրասիրությունը»: Նման կանայք, կարծես, ուրիշներին «մեղադրում են» փնթիության մեջ, ուստի վանում են մարդկանց:
Հաճոյախոսություններին հակադարձելը: Այդպես են վարվում ցածր ինքնագնահատական ունեցող կանայք: Հաճոյախոսության դիմաց շնորհակալություն հայտնելու փոխարեն նրանք սկսում են հակադարձել, ուստի շրջապատի մոտ ոչ միայն կորում է հաճոյախոսելու ցանկությունը, այլև առհասարակ շփվելու:
Խոստումները չկատարելը: Շատ կանայք կարծում են, որ խոստումը պահելը տղամարդու բնավորության գիծ է և հանգիստ հրաժարվում են իրենց խոսքից: Սակայն իրականում նման կինը պարզապես վատ տպավորություն է թողնում: