«Հիմար բաներ են գրում»․ Ալվեսը հերքել է կեղտոտ ձեռքը Ռոնալդուի վրա սրբելու փաստը
ՍպորտՊՍԺ-ի պաշտպան Դանի Ավելսը հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի «Ռեալի» հետ հանդիպման ժամանակ «խնչելուց» հետո ձեռքը չի սրբել աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Ռոնալդուի մարզաշապիկին:
«Մրցաշարում ձախողվելն այնքան էլ ցավալի չէ, քանզի դա աշխատանքիս մի մասն է: Դրան զուգահեռ մամուլում հիմար բաներ են գրում: Ուշադրություն չեմ դարձնելու և շարունակելու եմ աշխատել»,- թվիթերյան իր էջում գրել է Ալվեսը:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-«Ռեալ» հանդիպման ժամանակ տհաճ միջադեպ էր արձանագրվել: Դանի Ալվեսը «խնչել» էր և ձեռքն աննկատ սրբել աշխարհի Ռոնալդուի վրա:
Տեղի ունեցածը ֆիքսել էին տեսախցիկները: Հիշեցնենք, որ «Ռեալը» հաղթել էր 2:1 հաշվով: Հանդիպման հաշիվը բացել էր հենց Ռոնալդուն: