Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի արմատը. իրավիճակը ռիսկային է
Քաղաքականություն1in.am | Հայաստանն ու Եվրոպան երբեք այսքան մոտ չեն եղել՝ Երևանում անցկացվող Եվրոպական պլանավորման խորհրդաժողովի մասնակից եվրոպացի դիվանագետներին հղած ուղերձում ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Այս գնահատականի հիմքն անշուշտ նոյեմբերի 24-ին ստորագրված Հայաստան-ԵՄ համաձայնագիրն է, որը նոր էջ է հայ-եվրոպական հարաբերությունում ու միաժամանակ նաև այդ համատեքստում անկասկած կարող է լինել նաև տարածաշրջանային կարևոր քաղաքական-դիվանագիտական կոմունիկացիա՝ հաշվի առնելով Հայաստանի՝ ԵՏՄ անդամ լինելն ու այն բացառիկ հանգամանքը, որ մատնանշել են Եվրամիության դիվանագետները համաձայնագրի համատեքստում՝ Հայաստանը ԵՏՄ անդամ միակ պետությունն է, որն ունի նաև այդօրինակ փաստաթուղթ Եվրամիության հետ:
Այն, որ Եվրամիությունը Հայաստանում է անցկացնում իր աշխատանքային կարևոր միջոցառումներից մեկը՝ պլանավորման համաժողովը, դա արդեն իսկ բավականին նշանակալի քաղաքական ազդակ և հանգամանք է: Այդուհանդերձ, նոյեմբերի 24-ից հետո իրավիճակը չի կարող պահվել միայն համաձայնագրի ստորագրման էներգետիկ իներցիայի վրա, և նոյեմբերի 25-ից արդեն օրակարգը բոլորովին այլ է՝ համաձայնագրի իմպլեմենտացիա:
մանրամասն՝ կայքում