Հայերեն

Բռնաբարել են մոտ 1500 դեռահաս աղջկա․ մանկապիղծների խոշոր ցանց է հայտնաբերվել Անգլիայում

Աշխարհ

Աղջիկը բողոքել է սեռական բռնության դեմ. Ռոթերհեմ 2014 թվական
Անգլիայի Յորկշիր նահանգի հյուսիսային փոքր քաղաքներում տասնամյակներ շարունակ գործել է մանկապիղծների ցանց, որի անդամները հիմնականում եղել են Պակիստանից: Հետաքննությունն ընթանում է 2012 թվականից: Հետաքննողների թիվը չի բավականացնում, այդ պատճառով էլ շատ հանցագործներ մնում են ազատության մեջ, իսկ տեղային իշխանությունները մեղադրվում են անգործության մեջ:

Սեռական բռնություն տասնամյակներ շարունակ
Ռոթերհեմը քաղաք է հյուսիսային Յորկշիրում, որի բնակչությունը, բացառությամբ արվարձանների, 100 հազար և ավելի է: Դեռ 1980-ական թվականների վերջերին Ռոթերհեմի ոստիկանությունը սկսեց տեղեկություններ ստանալ Պակիստանի ազգային փոքրամասնությունների մասին, որոնք մանկատներից երեխաների էին բռնաբարել: Մանկատան աշխատակիցները նույնիսկ սկսել են իրենց սեփական հետաքննությունը, բայց դա ոչնչի չի հանգեցրել: Ժամանակ առ ժամանակ քաղաքում ձերբակալվել են կասկածյալներ անչափահասների հետ, բայց դրանք եղել են եզակի դեպքեր, և ոստիկանությունը կազմակերպված սեռական բռնության ոչ մի դեպք չի հայտնաբերել: 1997 թվականին տեղական իշխանությունները ստեղծեցին օգնության ծրագիր անչափահասների և կանանց համար, որոնք ենթարկվել էին սեռական բռնության և ներգրավվել մարմնավաճառության մեջ: Եթե ծրագրի սկզբնական շրջանում նրանք օգնում էին մեծահասակ մարմնավաճառներին, երկուհազարականների սկզբներին նրանց դիմում էին նաև անչափահաս աղջիկներ: Նրանք պատմում էին, որ իրենց հետ ծանոթացել են մեծահասակ տղամարդիկ, որոնք քաղցր, թմրանյութ, խմիչք են հյուրասիրել, հետո՝ բռնաբարել: Նրանց սպառնացել և արգելել են պատմել բռնաբարության մասին, պահանջել են ալկոհոլի դիմաց անծանոթների հետ սիրով զբաղվել:

Նրանց սպառնացել և արգելել են պատմել բռնաբարության մասին, պահանջել են ալկոհոլի դիմաց անծանոթների հետ սիրով զբաղվել:

Երբեմն զոհերը հավատում էին, որ տղամարդկանց հետ կարող են ինչ-որ հարաբերությունների մեջ լինել: Նրանք հիմնականում 25 տարեկան էին և լավ ապահովագրված, թանկարժեք մեքենաներ էին վարում: Դեռահասներին դուր էր գալիս նրանց հետ ժամանակ անցկացնել: Տղամարդիկ օգտվում էին սրանից և ստիպում էին նրանց սիրով զբաղվել անծանոթների հետ՝ այդպիսով «ապացուցելով» իրենց սերը: Մի քանի դեպքերում նրանց տանում էին այլ քաղաքներ, այդ թվում նաև Լոնդոն, որտեղ նրանց բռնաբարում էին միանգամից մի քանի տղամարդ:

Ոչ ոք հետաքննություն չէր ուզում
Ոստիկանությունը երկար ժամանակ ամբողջական հետաքննություն չէր սկսել՝ ելնելով մի քանի պատճառներից: Առաջին հերթին ապացույցները չէին հերիքում: Դեռահասները, ովքեր որոշել էին օգնություն խնդրել վախեցել էին հայտնել բռնաբարողների անունները իրենց կյանքի հանդեպ ունեցած վախից, իսկ ոստիկանությունում մտածել էին, որ սեռական հարաբերությունները տեղի են ունեցել հոժարակամ (համաձայն բրիտանական օրենսդրության այդ տարիքը 16 է):

Երկրորդ հերթին թե՛ ոստիկանները, թե՛ տեղական իշխանությունները վախենում էին ինչ-որ մեկին մեղադրել ռասիզմի մեջ: Ոչ ոք չէր ցանկանում երիտասարդ փոքրամասնություններին մեղադրել սեռական շահագործման մեջ՝ չնայած, որ նման խմբերը ոչ միայն Ռոթերհեմում կան, այլև Անգլիայի այլ քաղաքներում:

Թե՛ ոստիկանությունը, թե քաղաքային իշխանությունները հրաժարվել էին հետաքննությունից, քանի որ չէին ուզում գործ ունենալ անապահով ընտանիքների և մանկատան երեխաների հետ: Նրանց համարում էին «փչացած»: Ինչպես պատմում է տուժածներից մեկը նա և նրա ընկերուհիները եղել են «փոքրիկ հանցագործուհիներ»:

2012-ին ամեն ինչ փոխվեց, երբ «The Times»-ը հրապարակեց մի շարք նյութեր Ռոթերհեմում կատարվածի մասին: Այնուհետև ձևավորվեց անկախ հանձնաժողով՝ հետաքննելու առնվազն 1400 բռնաբարության և անչափահասների մարմնավաճառության մեջ ներգրավման դեպքեր: Նրանց գլխավորում էր պրոֆեսոր Ալեքսիս Ջեյը: Հենց նրանց հաջողվեց պարզել, որ ոստիկանությունը ուսումնասիրել է աղջիկներին մարմնավաճառության մեջ ներգրավման մասին հայտարարությունը, իսկ տեղային հասարակական ծառայությունները հազվադեպ բացառությամբ չէին օգնել նրանց: Ջեյի հետաքննությանն օգնել է «Risky Business» կազմակերպությունը, որը օգնել էր մարմնավաճառության մեջ ներքաշված աղջիկներին: Հենց այդ կազմակերպության աշխատակիցների հավաքած տվյալներն էլ հիմք դարձան Ալեքսիս Ջեյի հետաքննության համար և որպես ապացույց ծառայեցին անչափահասներին ապօրինի մարմնավաճառության մեջ ներգրավման գործի համար: Ըստ հետաքննության պակիստանցի հանցավոր խմբերը բռնաբարել էին, ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ:

Ըստ հետաքննության պակիստանցի հանցավոր խմբերը բռնաբարել էին, ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ:

Նրանց զոհերը հիմնականում սպիտակամորթ աղջիկներ էին կամ ասիական ծագումով բրիտանուհիներ: Ջեյի հետաքննությունը հանգեցրեց քրեական գործերի: Հյուսիսային Յորքշիրում երեխաների առևանգման գործընթացն սկսվել է 2013-ին, 2015-ի վերջում ընդունվել են առաջին դատավճիռները 10-ից մինչև 35 տարի ժամկետով: Այդ գործով դատապարտյալների ընդհանուր քանակը կազմում է ավելի քան 20 մարդ՝ հաշվի առնելով տուժածների մեծ քանակը, հանցագործներից շատերը մինչև հիմա գտնվում են ազատության մեջ:

 

Ռոթերհեմում երեխաների առևանգման քրեական գործի հետաքննություն Մեծ Բրիտանիայի համար նախադեպային էր: Վերջին տվյալների համաձայն տուժել Է1510 աղջիկ, կասկածյալների թիվը 110 է: Գրեթե բոլորը պակիստանցիներ են:

5 տարում ոստիկանությանը հաջողվեց զրուցել 260 զոհերի հետ: Նրանք հիմնականում կանայք էին: Հետաքննությանը մասնակցել են 144 ոստիկաններ, բայց հետաքննության ներկայացուցիչները վստահ են, որ դա բավական չէ. նրանց հարկավոր է ևս 100 մարդ, որպեսզի հասնեն մինչև վերջ:

Նրանց հարկավոր է ևս 100 մարդ, որպեսզի հասնեն մինչև վերջ:

Ռոթերհեմի հետաքննության շնորհիվ հանցագործությունների քանակն աստիճանաբար նվազել է, բարեփոխվում են դեռահասների օգնության համար սոցիալական ծառայությունները:

 

Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
Ամենադիտված