ԱՄՆ-ն ունի ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման իր ծրագիրը. ի՞նչ է ակնարկել ամերիկացի համանախագահը
Քաղաքականություն1in.am | ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը հարցազրույց է տվել ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին:
Ամերիկացի համանախագահը հայտարարել է, որ ներկայիս ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում, սակայն հիմնախնդիրը չունի ռազմական լուծում:
Շեֆերը նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացին և կշարունակի ակտիվ փոխգործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:
«Միացյալ Նահանգների երկարաժամկետ քաղաքականությունը, որը կիսում են Մինսկի խմբի համանախագահները, այն է, որ արդարացի կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի սկզբունքների վրա, այդ թվում՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի և դրա հիմնական սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության (ժողովուրդների ինքնորոշման իրավունք – խմբ.) պահպանումը: Մենք նաև համոզված ենք, որ ներկայիս ստատուս քվոն չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում, և որ այդ հակամարտության լուծման ռազմական ճանապարհ գոյություն չունի»,- ասել է Շեֆերը:
մանրամասն ՝ կայքում