Ռուսների Քարդաշյանը պարծեցել է մարմնով՝ ցուցադրելով իր սեփական բրենդի լողազգեստը (լուսանկարներ)
Life23-ամյա Անաստասիա Կվիտկոյին՝ ռուսական «Instagram»-ի գլխավոր աստղերից մեկին, մշտապես համեմատում են Քիմ Քարդաշյանի հետ և նշում, որ նա «ռուսական» Քիմն է: Նրանց միավորում են ոչ միայն փարթամ կազմվածքները, այլև անկեղծ հագուստների հանդեպ ունեցած սերը: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Այս անգամ Անաստասիան «Instagram»-ի իր էջում գայթակղիչ լուսանկար է հրապարակել, որում ցուցադրում է իր լողազգեստը Մայամիում: «Ո՞վ կօգնի ազատվել վրայիս ավազից»,- գրել է նա: Ի դեպ, Կվիտկոն ներկայացրել է «AC-305» ծովափնյա հագուստի իր սեփական բրենդի վերջին հավաքածուում ներառված լողազգեստը:
Ենթադրաբար լողազգեստը պետք է ծածկի աղջիկների բարեմասնությունները, սակայն Անաստասիան սխալվել է չափսն ընտրելիս: Այն մի քիչ փոքր է նրա համար: