Մխիթարյանն ու Օզիլը քանդո՞ւմ են «Արսենալը»․ Վենգերի պարզաբանումը
Սպորտ«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի կիսում այն կարծիքը, որ 10 համար խաղաոճ ունեցող Հենրիխ Մխիթարյանը ու Օզիլը քանդում են թիմը: Մասնավորապես, շարունակ հնչում են կարծիքներ, որ երկու 10 համարների առկայությունը խաղադաշտում անթույլատրելի է:
Խոսվում է նույնիսկ, որ «Արսենալի» վերջին անհաջողությունները պայմանավորված են այս հանգամանքով:
Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի «Միլանի» հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն անդրադառնալով այս հարցին ասել է․ «Ֆուտբոլում շատ օրինակները երբ 10 համարները խաղացել են միասին: 1970 թվականին Բրազիլիան փայլեց երկու 10 համարներով: Վստահեցնում եմ, որ Մխիթարյանն ու Օզիլը կարող են խաղալ միասին:
Կարծում եմ շուտով խաղային այս զույգը մեծապես կօգնի մեզ: Նրանք կրատիվ ֆուտբոլիստներ են և լավ են պաշտպանվում»՚: