11-ամյա աղջիկը թույլ չի տվել իրեն բռնաբարել, իսկ դաժան մանկապիղծը սարսափելի ձևով է վրեժխնդիր եղել
LifeՀնդկական ոստիկանությունը Մադի Պրադեշում գտել է11-ամյա աղջկա դիակը: Անհայտ հանցագործը փորձել է բռնաբարել աղջկան, իսկ երբ վերջինս դիմադրել է, հանել է նրա աչքերը և դանակահարել:
Դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ աղջիկը կարողացել է պաշտպանվել բռնաբարությունից, ինչն ավելի է զայրացրել մանկապիղծին, ով ոճիրն իրականացնելու համար օգտագործել է ոչ թե դանակ, այլ ապակու կտոր:

Տեղի բնակիչները հայտնաբերել են աղջկա մարմինը նախքան ոստիկանության՝ դեպքի վայրում հայտնվելը: Վերջիններս ծածկել են աղջկա խոշտանգված մարմինը և տեղափոխել հիվանդանոց՝ փորձաքննություն իրականացնելու համար:Հանցագործին հայտնաբերել դեռևս չի հաջողվել:
Նյութի աղբյուրը՝ այստեղ