Հայերեն

Խորենացու ողբի հիմքերը լուրջ էին. Նա ողբում էր իր ժամանակի հասարակության բարքերի անկման առթիվ, ոչ թե այն պատճառով, որ թագավորը պարգևատրել է գուսաններից մեկին

Life

«Առավոտ»թերթի առաջնորդողը գրում է. «Ես հայկական սերիալներ չեմ նայում և, հետևաբար, Դիանա Գրիգորյանի սցենարներին ծանոթ չեմ: Ենթադրում եմ՝ նա ոչ Շեքսպիրն է, ոչ էլ Բեռնարդ Շոուն: Բայց հաստատ կան հազարավոր մարդիկ, որոնք նրա սցենարով նկարահանված սերիալները նայում և հավանում են: Ամբողջ աշխարհում սերիալները, որպես կանոն, զուտ կոմերցիոն նախագծեր են, տևում են ճիշտ այնքան, որքան ունեն սպառող: Հետևաբար, եթե որևէ հեռուստաընկերություն սցենար գրելու համար վարձում է Դիանային, Պողոսին կամ Ջոնին, ապա ակնկալում է, որ նրանց գրած սյուժեները սպառող կունենան: Ի դեպ, Դիանան Հայաստանում «սերիալային» միակ սցենարիստը չէ՝ կան ևս տասնյակ մարդիկ, որոնք զբաղվում են նույն գործով: Բայց այդ մարդկանց անունները հասարակությանը հայտնի չեն՝ հավանաբար այն պատճառով, որ նրանք բարձրաշխարհիկ կյանք չեն վարում և ֆեյսբուքում թունոտ մեկնաբանությունների չեն արժանանում:

Ենթադրում եմ նաև, որ հայկական սերիալներն իրենց որակով զիջում են, ասենք, Netflix-ի արտադրությանը, և դա բնական է՝ տարբեր են լսարանի մասշտաբները, համեմատելի չէ Հայաստանի և զարգացած երկրների տնտեսության և, որպես հետևանք, գովազդային շուկաների վիճակը: (Ճիշտ նույն պատճառով «Առավոտը» երբեք «Նյու Յորք թայմզ» չի դառնա, ինչը, սակայն, չի նշանակում, որ Հայաստանում չպիտի թերթեր լույս տեսնեն: Մենք այն ենք, ինչ կանք, և պետք է աշխատենք մեզ տրված հնարավորությունների սահմաններում): Պատկերավոր ասած՝ Netflix-ի սցենարիստներն աշխատում են «Մերսեդես» ֆիրմայում, իսկ Դիանան և այդ արտադրամասի մյուս հայաստանյան արհեստավորները՝ «Երազ» գործարանում: Արժե՞ արդյոք նրանց պետական պարգևներ տալ: Թերևս, ոչ, որովհետև խոսքը զուտ կոմերցիոն հոսքագծի մի օղակում աշխատող մարդկանց մասին է: Բայց ինձ համար ավելի կարևոր է այն ձևը, այն հնչերանգը, որով խոսվում է այս խնդրի մասին:

Եթե մարդիկ պայքարում են անճաշակության և ռաբիսի դեմ, ապա, կարծում եմ, իրենք չպետք է լինեն անճաշակ և ռաբիս՝ սկսած տարրական բաներից, օրինակ՝ չօգտագործեն կնոջ հասցեին գռեհիկ արտահայտություններ: Իսկ ի՞նչ է նշանակում ընդհանրապես՝ «չլինել ռաբիս»: Իմ կարծիքով՝ նշանակում է չլինել մանրախնդիր, չփորձել ինքնահաստատվել՝ ուրիշին ցավ պատճառելով, լինել ներողամիտ և լայնախոհ: Իսկ ամենակարևորը՝ ամեն մի դատարկ պատճառով դարդերի մեջ չընկնել, առավել ևս՝ համազգային ողբ չկապել: Առանց առիթի ողբալը, իմ կարծիքով, ռաբիսության գագաթնակետն է:

Մովսես Խորենացու ողբի հիմքերը լուրջ էին: Նա ողբում էր իր ժամանակի հասարակության բարքերի անկման առթիվ, ոչ թե այն պատճառով, որ թագավորը պարգևատրել է գուսաններից մեկին»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Նյութի աղբյուրը՝ այստեղ

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ում
Ամենադիտված