«Ես պետք է վրեժխնդիր լինեմ»․ ադրբեջանցի ֆուտբոլիստ
ՍպորտՄարտի 27-ին Ադրբեջանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Մակեդոնիայի հետ: Աղդամի «Ղարաբաղի» և Ադրբեջանի ազգային թիմի պաշտպան Գագա Գարաևը խոսելով առաջիկա հանդիպման և Ազգերի լիգայում իրենց հնարավորությունների մասին ասել է․ «Մակեդոնիան ուժեղ հավաքական է: Նրանք Հայաստանի հետ միևնության խմբում են ընդգրկված:
Կարող է տարօրինակ հնչել բայց ես ցանկանում եմ, որ հայերը հաղթեն Մակեդոնիային: Մենք պետք է հանդիպենք Հայաստանի հետ փլեյ-օֆում և ես պետք է վրեժխնդիր լինեմ հայերից: Ես ծնվել եմ Ֆիզուլիում և իմ ծննդավայրը թշնամու ձեռքում է»,- նշել է Գարաևը: