5-ամյա աղջիկը տիկնիկի վրա ցույց է տվել՝ ինչպես է դպրոցական եղբայրը բռնաբարել իրեն, ապա կոնֆետ գնել, որպեսզի չպատմի ծնողներին
ԱշխարհՀինգ ամյա աղջիկը, ում բռնաբարել է խորթ եղբայրը, խնդրում է իր մորը օգնել իրեն դադարել լաց լինել: Կինը դատարանին ներկայացրել է 5-ամյա երեխայի հոգեվիճակը, որում նա հայտվել է եղբոր հարձակման հետևանքով երբ պահմտոցի էին խաղում,-հայտնում է Daily Mail- ը:
«Հենց որ երեխան լսում է իր եղբոր անունը անմիջապես սկսում է արտասվել: Գիշերվա ընթացքում բազմիցս զարթնում է մղձավանջներից: Նա գոռում է եւ կանչում ինձ: Ես նրան չեմ կարող անգամ մեկ րոպե մենակ թողնել»:
Դեպքը տեղի է ունեցել անցյալ տարի անգլիական Լյուիս քաղաքում: Աղջիկը ոչինչ չի ասել մորը, որովհետև եղբայրը նրան կաշառել է կոնֆետով: Սակայն ճշմարտությունը շուտով ջրի երես է դուրս եկել: Աղջիկը տիկնիկի վրա ցույց է տվել ինչպես է տեղի ունեցել բռնաբարությունը: Մայրը անմիջապես զանգահարել է ոստիկանություն:
«Նա անընդհատ լալիս է, եւ թույլ չի տալիս իրեն գրկել: Նա խնդրում է օգնել իրեն, որպեսզի դադարի արտասվել, պատմել է կինը:
Ոստիկանությունը տղայի հեռախոսի մեջ հայտնաբերել է մեծ թվով պոռնոգրաֆիկ տեսանյութեր: Դատավճիռը կկայացվի հաջորդ ամիս: