«Ես մեկ երեխայի էի սպասում, սակայն ծնեցի երկուսին՝ մեկ մարմնով»․ տեսանյութ
Աշխարհ4,5 կիլոգրամ քաշով պտուղը Կամբոջիայի բնակչուհի Քեթ Մեյը կրել է ինն ամիս, ինչպես հարկն է, և բժիշկները կանխատեսել են, որ նա խոշոր երեխա է ունենալու։
Հղիության ընթացքում Քեթը գրեթե չի հետազոտվել գինեկոլոգի մոտ։ Կինը հնարավորություն չի ունեցել անգամ վճարելու և գերձայնային հետազոտություն անցնելու համար, որը 15 դոլար արժե։
Ծննդաբերության ժամանակ ինչ որ մի բան այնպես չի գնում, և բժիշկները որոշում են կեսարյան հատում իրականացնել։ Երբ բժիշկները կտրել են փորը, նրանք այնտեղից երկգլուխ աղջիկ են հանել։ Մի գլուխը կարողանում է շարժվել, մյուսը չի շարժվում՝ ի ծնե։ Այժմ պտղի քաշը վեց կիլոգրամի է հասնում, և երեխաների կենսունակությունը գնալով նվազում է։ Աղջիկներին կերակրում են խողովակից և պահում են հատուկ ինկուբատորի մեջ։ Երեխայի սրտի զարկերը շատ թույլ են։ Մայրը նույնպես սպառված և ցնցված է երեխայի ծնունդից հետո։
«Մենք թույլ չտվեցինք, որ երեխային տուն տանեն, այդ պատճառով էլ հրավիրել ենք մորն ու 40-ամյա հորը ապրել այստեղ՝ հիվանդանոցում»,– ասում է բուժքույրը։ Երեխաների մայրը մինչև հիմա փորձում է հոգեպես և ֆիզիկապես խելքի գալ՝ ծանր ծննդաբերությունից հետո։