12-ամյա աղջնակը խանդի հողի վրա դանակահարել է դասարանցիներին
ԱշխարհԿրասնոդարի դպրոցներից մեկում 12-ամյա աշակերտուհին խանդի պատճառով դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել իր երկու համադասարանցիներին: Դեպքը տեղի է ունեցել անտառում, երբ աղջիկները փորձել են «հարցեր լուծել» միմյանց հետ տղայի պատճառով, ով սկզբում ընկերություն է արել նրանցից մեկի հետ, իսկ հետո՝ մյուսի:
12-ամյա աղջիկը, կանչելով իր մրցակցին և նրա ընկերուհուն ամայի տեղ, խնդրել է նրանց շրջվել: Այն պահին, երբ աղջիկները կատարել են մեղավորի խնդրանքը, վերջինս «Ես անակնկալ ունեմ Ձեզ համար» խոսքերով հարձակվել է նրանց վրա և սկսել դանակով հարվածել:
Բարեբախտաբար, աղջիկների կյանքը հաջողվել է փրկել, իսկ դանակահարող աշակերտուհու հետ այս պահին աշխատում են անչափահասների հարցերով զբաղվող աշխատակիցները: