Բշտիկները կարճ ժամանակում վերացնելու արդյունավետ միջոց
LifeՏանը պատրաստվող այս բնական միջոցը կօգնի կարճ ժամանակում ազատվել դեմքի վրայի բշտիկներից: Դրա համար հարկավոր է կես կիտրոն և մեկ քառորդ թեյի գդալ մաքուր մեղր:
Կիսած կիտրոնի վրա պետք է լցնել մեղրը և դեմքը տրորել կիտրոնի միջուկով՝ ուշադրություն դարձնելով պրոբլեմատիկ հատվածներին: Զանգվածը դեմքին պետք է թողնել 5-7 րոպե, ապա լվացվել՝ երիցուկի թուրմով:
Այս միջոցը պետք է կիրառել շաբաթական երկու անգամ: Առաջին իսկ անգամից դեմքը առողջ երանգ կստանա, իսկ բշտիկները կսկսեն աստիճանաբար անհետանալ: