Մազերը հեռացնելիս օգտվեք այս մեթոդից՝ մաշկը փափուկ պահելու համար
LifeՇատ կանայք ոտքերի մազերը ածելիով հեռացնելուց առաջ մանուկների մաշկի խնամքի համար նախատեսված յուղ են օգտագործում, ինչի շնորհիվ ոտքերի մաշկը երկար ժամանակ հարթ ու փափուկ է մնում, իսկ ածելին ավելի ուշ է բթանում: Ցանկալի արդյունքին հասնելու համար հարկավոր հետևել այս քայլերին.
Ոտքերը լվացեք տաք ջրով, ապա տրորեք սրբիչով: Այսպիսով մազերը կփափկեն, իսկ ածելին ավելի հեշտ կսահի մաշկի վրայով
Ձեռքի ափի մեջ մեկ ճաշի գդալ մանկական յուղ լցրեք, տարածեք այն՝ ոտքի երկարությամբ
Ձեռքերը լվացեք, որպեսզի ածելին կարողանաք պինդ բռնել, ապա մազերը հեռացրեք՝ սովորականի պես օգտագործելով սափրվելու համար նախատեսված կրեմը կամ գելը: