Խոշոր ավտովթար Երևանում (լուսանկարներ)
ՀասարակությունՄարտի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում Շիրազ և Մազմանյան փողոցների խաչմերուկում բախվել են 65-ամյա Դավիթ Բազոյանի վարած Opel մակնիշի 35 AC 662 համարանիշի և 29-ամյա Արթուր Շախազիզյանի վարած Mercedes մակնիշի 13 PP 800 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: