Գիտականորեն հաստատված է․ ինչպես ուտել՝ որքան ուզում ես, ու չչաղանալ
LifeԲրիտանացի հայտնի հեռուստալրագրող և դիետոլոգ, «5։2» դիետայի հեղինակ Մայքլ Մոսլին հայտարարել է, որ յուղոտ և ոչ այնքան առողջ սննդի օգտագործման լավագույն ժամանակահատվածը հիկմնական ընթրիքից անմիջապես առաջ է։
Միաժամանակ Մոսլին նշել է, որ ածխաջրերի օգտագործումը երեկոյան ժամերին հանգեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի ավելի պակաս տատանումների, գրում է life.ru–ն։
Մոսլիի տեսությունը ստուգվել է գործնականում. Սուրեյի համալսարանի գիտնականները խնդրել են առողջ կամավորների երկու խմբի առավոտյան և երեկոյան ուտել ածխաջրերով հարուստ մեծ քանակի կերակուր։
Ուսումնասիրության ընթացքում գիտնականները նախատեսում են ապացուցել, որ ածխաջրերով հարուստ «դիետան» (որի ժամանակ կերակուրն օգտագործվում է երեկոյան) կարող է դրական ազդել մարդու առողջության վրա։