Արևմուտքի «կանաչ լույսը» Սերժ Սարգսյանին
Քաղաքականություն1in.am | Գերմանա-ռուսական ֆորումի գիտական տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Ռարը արևմտյան այն փորձագետներից է, ովքեր քաջածանոթ են, այսպես կոչված, հետխորհրդային քաղաքական մշակույթին: Եվ ահա, Ռարը վստահաբար պնդում է, որ Արևմուտքը չի արձագանքի այն հանգամանքին, եթե Սերժ Սարգսյանը երրորդ անգամ պաշտոնավարի որպես երկրի ղեկավար: Սա անուղղակի արձագանք է Հայաստանի ընդդիմության պնդումներին, թե Սարգսյանի վարչապետությունը սպառնում է իշխանության լեգիտիմությանը` երկրի հեղինակությունը կասկածի տակ դնելով Արևմուտքում:
Մեր ընդդիմության պնդումները, մեղմ ասած, համարժեք չեն կամ էլ` բովանդակազուրկ են` չափազանց ստանդարտ լինելու պատճառով: Նույնիսկ ֆորմալ առումով` Սերժ Սարգսյանը լուծել է լեգիտիմության խնդիրը, որովհետև իր իշխանությունը երկարաձգել է սահմանադրական խաղի կանոններով` միանգամայն լեգալ քաղաքական գործիքների միջոցով: Այս առումով Հայաստանն էապես տարբերվում է Ադրբեջանից, Բելառուսից, Կենտրոնական Ասիայի երկրներից, որովհետև սահմանադրական փոփոխությունները երկրի ղեկավարին ծառայեցվել են ոչ թե կոպիտ, «կացնային» եղանակով, այլ կառավարման փիլիսոփայության և ինստիտուցիոնալ հիմքերի փոփոխության ճանապարհով:
Ահավասիկ, եթե նույնիսկ Արևմուտքում գիտակցում են, որ նոր Սահմանադրության «բարիքներից» առաջինն օգտվելու է Սերժ Սարգսյանը, նա «բոնուս» է ստանալու` հեռանկարային կտրվածքով Հայաստանում ավելի դեմոկրատական մոդել ներդնելու համար:
մանրամասն ՝ կայքում