Հայերեն

Ի՞նչն է ամենաշատը զայրացնում և հունից հանում կենդանակերպի յուրաքանչյուր նշանին

Life

Ձեր ընկերը շատ ջղայի՞ն է և անգամ մի փոքր բանից նյարդայնանո՞ւմ է։ Միգուցե նրան նեղացրել եք, չեք պատասխանել նրա ուղարկած նամակին, անտեսել եք և այլն։ Հասկանալու համար, թե ինչը կարող է ամենաշատը բարկացնել մարդուն, անհրաժեշտ է ուսումնասիրել հորոսկոպի յուրաքնաչյուր նշանին բնորոշ գծերը՝ ներառյալ, թե որ առումներով են նրանք առավել զգայուն։ Որոշ նշանների համար, սակայն, դժվար է ասել, թե ինչն է ամենանյարդայնացնողը, քանի որ ոմանք շատ հանգիստ են, իսկ նրանց հունից հանելը բավականին դժվար է։ Այնուամենայնիվ, ձեզ ենք ներկայացնում, թե ինչն է ամենաշատը զայրացնում հորոսկոպի յուրաքանչյուր նշանին։

Խոյ

Հաշվի առնելով այն, որ հորոսկոպի այս նշանը հաճախ ասոցացվում է պատերազմի հետ, դժվար է ասել, թե կոնկրետ ինչը կարող է նյարդայնացնել նրանց։ Մի փոքր անհարգալից վերաբերմունք, և նրանք միանգամից կկատաղեն։ Բայց, իհարկե, բռունցքներին անցնելու փոխարեն միշտ պետք է հարցը լուծել խոսքի օգնությամբ։

Ցուլ

Հակառակ Խոյերի՝ Ցլերին բարկացնելը հեշտ բան չէ։ Սակայն եթե վիրավորեք նրա եսը, ապա պատրաստ եղեք լեզվակռվի, ինչից հետո նրա սիրտը կրկին գրավելը շատ դժվար կլինի։

Երկվորյակներ

Երկվորյակները հայտնի են իրենց ընկերասիրությամբ։ Բնավորության հենց այդ գծի պատճառով էլ Երկվորյակներին ամենից շատ նյարդայնացնում է անտեսված ու արհամարված լինելը։ Չնեղացնելու համար անհրաժեշտ է միշտ նրանց ուշադրություն դարձնել և ոչ մի դեպքում չանտեսել։

Խեցգետին

Խեցգետինները սովորաբար իրենց բարկությունը պահում են իրենց ներսում։ Նրանցից իսկապես դժվար է իմանալ, թե ինչու են զայրացել կամ նեղացել, քանի որ առավել ներամփոփ են։ Սակայն հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Խեցգետինները տանել չեն կարողանում այն պահը, երբ մարդիկ չեն հասկանում իրենց։ Ընդամենը այս փոքրիկ բանը նրանց կարող է նեղացնել, այդ պատճառով մի փոքր ավելի համբերատար եղեք Խեցգետինների հետ և փորձեք լավ հասկանալ, թե ինչ են ուզում ասել։

Առյուծ

Իզուր չէ, որ հորոսկոպի այս նշանի անվանումն Առյուծ է․ նրանք առյուծի նման ագրեսիվ են և երբեք ոչ մի դեպքում ոչինչ չեն կարողանում իրենց ներսում պահել։ Որոշ Առյուծներ երբեմն չեն կարողանում անգամ ղեկավարել իրենց լեզուն և ասում են բաներ, որոնց համար հետո զղջում են։ Իսկ ինչի՞ պատճառով են նրանք ամենից շատ բարկանում։ Իհարկե, անվերջ խորհուրդների. չէ՞ որ նրանք առյուծ են և կարիք չունեն որևէ մեկի ուղղորդության։ Եթե չեքուզում, որ Առյուծը բարկանա, ապա թույլ տվեք, որ նա ինքնուրույն գործի։

Կույս

Չնայած Կույսերը սիրում են քննադատել ամեն հնարավոր բան, նրանք միշտ խուսափում են կոնֆլիկտներից։ Հակառակ Առյուծների՝ Կույսերը կարողանում են լեզուն շուրթերի ետևում պահել։ Սակայն փորձեք քննադատել ու որևէ վատ խոսք ասել հենց նրանց՝ Կույսերին, և ականատես կլինեք իսկական պատերազմի։

Կշեռք

Կշեռքները նույնպես բավականին հանդարտ մարդիկ են։ Նրանց միանգամից բարկացնելը գրեթե անհնար է, փոխարենը նրանք ժամանակի ընթացքում կկուտակեն փոքր բաները և մի օր կպոռթկան՝ հիշեցնելով այն բոլոր «վատությունները», որ արել եք նրանց։ Կշեռքները տանել չեն կարողանում, երբ իրենց խաբում են, ուստի եթե չեք ուզում, որ որոշ ժամանակ անց Կշեռքը շատ ուժեղ բարկանա ձեզ վրա, ապա մի ստեք նրանց։

Կարիճ

Կարիճներն իրենց էմոցիաները կառավարելու լավ վարպետներ են։ Նրանք շատ հեշտությամբ են վստահում մարդկանց և այդ պատճառով շատ են նյարդայնանում և իրենք իրենց մեղադրում, երբ որևէ մեկը հուսախաբ է անում։

Աղեղնավոր

Ինչո՞ւ բարկանալ, եթե աշխարհը լի է հաճելի ու դրական բաներով։ Սա է Աղեղնավորների կարգախոսը, որից ելնելով էլ հայտնի է դարձել, թե ինչն է նրանց բարկացնում՝ հոռետեսությունը։ Նրանք տանել չեն կարողանում կյանքից անընդհատ դժգոհող և փնթփնթան մարդկանց։

Այծեղջյուր

Այծեղջյուրներն էլ հայտնի են որպես մարդիկ, ովքեր միշտ ջղային են, անգամ եթե չկա որևէ պատճառ։ Եթե անընդհատ դիտողություններ անեք նրանց՝ պարբերաբար ասելով, որ պետք է ուրախ լինել և այլն, ապա շատ հավանական է, որ նրանք կբարկանան ձեզ վրա։ Նրանց ավելի լավատես դարձնելու համար փորձեք այլ եղանակներ փնտրել։

Ջրհոս

Ջրհոսները շատ մտածկոտ մարդիկ են և սիրում են հաճելի զրուցակցի հետ նստել ու անվերջ խոսել տարատեսակ թեմաներից։ Նրանք ագրեսիվ կռիվների փոխարեն նախընտրում են խոսել այն մարդու հետ, ով բարկացնում է իրենց և ամեն ինչ հանգիստ կերպով կարգավորել։ Բայց մի բան հիշեք․ Ջրհոսների հասցեին ոչ մի դեպքում անձնական վիրավորանքներ չհասցնեք, քանի որ միգուցե միանգամից չզայրանան, բայց հաստատ կնեղանան ձեզնից։

Ձկներ

Ա՜խ, այդ լացկան Ձկները։ Նյարդայնանալիս նրանք միանգամից հուզվում են և թույլ մարդու տպավորություն թողնում, ինչն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Դժվար է նշել կոնկրետ մի բան, որը կնեղացնի կամ կբարկացնի Ձկներին, քանի որ նրանք շատ զգայուն են։ Ուղղակի հոգատար եղեք նրանց հանդեպ և երբեք չեք տեսնի նրանց արցունքները։

 

Նյութի աղբյուրը՝ այստեղ

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ում
Ամենադիտված