Կատարվում է անխուսափելին
ՔաղաքականությունԼրագիր
Սերժ Սարգսյանի «անփոխարինելիության» առասպելը շարունակում է հյուսվել գրեթե բոլոր ուղղություններով, ընդ որում թողնելով տպավորություն, որ իշխող համակարգը ոչ թե ինչ որ այլ սուբյեկտի է փորձում համոզել այդ հարցում, այլ ինքն իրեն:
Տպավորություն է, որ Սարգսյանի «անփոխարինելիության» մասին հայտարարություններով իշխող համակարգը անցնում է հոգեբանական թերապիայի յուրօրինակ մի փուլ, ներկայիս բարդ եւ անորոշ, անկանխատեսելի հեռանկարով եւ բավական մեծ ռիսկերով անցումային փուլը առանց շոկի հաղթահարելու համար:
Որքան էլ հանրության մեջ տարածվել է համոզում՝ հիմնականում ընդդիմության եւ հարակից մի շարք փորձագիտական շրջանակների ջանքով, որ Սահմանադրությունը փոխվել եւ պառլամենտական կառավարում է հաստատվել գերազանցապես Սերժ Սարգսյանի համար որպես վարչապետ իշխանությունը պահելու նպատակով, այդուհանդերձ խորքային առումով իրավիճակը թերեւս առավել բարդ ու բազմաշերտ է: Հայաստանն իր ռեսուրսային հագեցածության, ինքնաբավության խիստ սահմանափակ մակարդակով, նաեւ անվտանգային ու արտաքին քաղաքական անմիջական ու անուղղակի մարտահրավերներով ու խնդիրներով հանդերձ չունի իշխանության խնդիրը լոկ մեկ անձի ճակատագրի ելակետով լուծելու բավարար ռեսուրս, այդ անձի ամենամեծ ցանկության դեպքում անգամ:
մանրամասն՝ կայքում